|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Տնօրինության համար հիմք է ծառայել Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի և Արցախի թեմի թեմակալ առաջնորդների դիմումները, ինչպես նաև Հայր Մխիթարի եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը։
Հիմք ընդունելով Արցախի առաջնորդի դիմումը և Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը` հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել նաև Արցախի թեմի հոգևոր սպասավոր Տ. Ատոմ քահանա Ասատրյանը՝ հոգևոր իր ծառայության վայրն ինքնակամ լքելու պատճառով։
Կարգալույծ եկեղեցականներն այսուհետ կդասվեն աշխարհականների շարքին՝ Արտակ Գրիգորյան և Ռոբերտ Ասատրյան ավազանի անուններով: