Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 24-ի նիստում անհետաձգելի համարեց ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիս, ինչպես նաև Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածին քաղաքների նստավայրերի վարչական շենքերի ընթացիկ նորոգման շինարարական աշխատանքների գնման կարիքը:
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ անհետաձգելի կարիք է առաջացել դատարանի Գորիսի նստավայրի վարչական շենքում լրացուցիչ աշխատասենյակներ, դատական նիստերի դահլիճներ (5 դատավորների համար, ներքին ձևափոխման արդյունքում, 2 դատական նիստերի դահլիճներին ավելացնել ևս մեկ դատական նիստերի դահլիճ) առանձնացնելու, ինչպես նաև՝ տանիքը վերանորոգելու համար:
Ներկայումս Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածին քաղաքի նստավայրում դատավորների թվաքանակի աճով պայմանավորված (Էջմիածին քաղաքի նստավայրում նախկին 4 դատավորի փոխարեն ներկայումս 7 դատարավորներ նիստեր են անցկացնում 4 դատական նիստերի դահլիճում)՝ նորանշանակ դատավորները և դատավորների կազմերն աշխատում են Դատարանի վարչական շենքում առկա գրադարանում, ոչ բարվոք պայմաններում: Գրադարանը չունի պատուհաններ, բնական լուսավորություն, չունի օդափոխության և ջեռուցման համակարգ: Դատարանի վարչական շենքում առկա են չորս դատական նիստերի դահլիճներ, որոնք, ծանրաբեռնվածության պատճառով, չեն բավարարում դատական նիստերը ժամանակին և սահմանված կարգին համապատասխան անցկացնելուհամար: Վերոգրյալով պայմանավորված՝անհետաձգելի կարիք է առաջացել Դատարանի Էջմիածին քաղաքի նստավայրի վարչական շենքում լրացուցիչ աշխատասենյակներ, դատական նիստերի դահլիճ և արխիվի համար անհրաժեշտ տարածքներ առանձնացնելու համար:
Վերոնշյալ աշխատանքների ծավալաթերթ-նախահաշվով սահմանված գումարը կազմում է 7 241 940 դրամ, իսկ շինարարական աշխատանքները նախատեսվում են հասցնել ավարտին սեղմ ժամկետներում՝ կնքվելիք պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո առավելագույնը հիսունօրյա ժամկետում և գնման այլ ձևի կիրառումը ժամկետի առումով անիրատեսական է և անհրաժեշտություն է առաջացել շինաշխատանքների ձեռքբերումը կատարել մեկ անձից:
Այս աշխատանքների դիմաց վճարումները նախատեսվում է կատարել «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում»11018 միջոցառման շրջանակներում հատկացված միջոցներից: