Փոխարժեքներ
17 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Վերջին շրջանում արտերկրից շատ հաճախ հնչում են սպառնալիքներ ՀՀ ինքնիշխանության, ՀՀ տարածքային ամբողջականության դեմ։ Դրա համար նախագծի քննարկման ժամանակ առաջարկ եմ հնչեցրել՝ գուցե հոդվածը սահմանափակենք օտարերկրյա պաշտոնատար անձանցով, գուցե պետության գլուխներով և տեղափոխենք այլ գլուխ․ ԱԺ-ում, Արամ Վարդևանյանին դիմելով, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արամ Վարդևանյանը Իշխան Սաղաթելյանը, Աղվան Վարդանյանը օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել, որով առաջարկում են քրեական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունների համար։
«Սահմանափակվել բացառապես արտաքին աշխարհի սպառնալիքներով ևս ճիշտ չէ, այլ հարց է՝ ՀՀ-ում այս հոդվածը չպետք է ունենա շահառու, բայց, մյուս կողմից, քրօրենսգրքի նպատակներից մեկը կանխարգելումն է։ Սա կկանխի Հայաստանի Հանրապետությունում առհասարակ նման դիսկուրսը»,- ասաց Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։