կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-21 12:46
Հասարակություն

Հայաստանի անտառածածկ տարածքը կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 11․1%-ը

Հայաստանի անտառածածկ տարածքը կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 11․1%-ը

Մարտի 21-ն ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է որպես «Անտառների միջազգային օր» Հայաստանում այս օրը նշվում է նաև որպես անտառագետի օր։

Առաջին անգամ Անտառների միջազգային օրը նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։ Հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ։

Անտառների միջազգային օրը ստեղծվել է որպես գլոբալ հարթակ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են անտառի պահպանմամբ և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմամբ։ 

Անհնար է թերագնահատել անտառների կարևորությունը ողջ մոլորակի, մասնավորապես՝ մարդկության համար։ Անտառներն էկոլոգիական, սոցիալական և տնտեսական նշանակություն ունեն։ Դրանք մոլորակի կլիմայի ձևավորման, թթվածնի ապահովման, վնասակար արտանետումների հետևանքների մեղմման, ջրային պաշարների պահպանության, բուսական և կենդանական աշխարհի ու էկոհամակարգերի ձևավորման հիմնասյունն են:

«Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքը, վերջին հաշվառման տվյալներով, կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 11․1%-ը։

ՀՀ կառավարությունն ունի հստակ հանձնառություն և քաղաքական կամք՝ պահպանելու, վերականգնելու և ընդլայնելու անտառները և անտառածածկ տարածքները։

Եվ այդ կարևոր գործում պետք է համախմբել բոլոր ջանքերը», - նշված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրությունում։