կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-11 13:15
Հասարակություն

Մեկ օրում բացահայտվել է 65 հանցագործություն. շորթում, պետական գաղտնիքի հրապարակում, սպանության սպառնալիք

Մեկ օրում բացահայտվել է 65 հանցագործություն. շորթում, պետական գաղտնիքի հրապարակում, սպանության սպառնալիք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, թմրամիջոցի հայտնաբերման և ծանր վիրավորանքի՝ 6-ական մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, խարդախության ու ընտանեկան բռնության՝ 4-ական, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման և կաշառակերության՝ 2-ական, շորթման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պետական գաղտնիք հրապարակելու, սպառնալիքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, սառը զենքի հայտնաբերման և սպանության սպառնալիքի՝ 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: