Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ ոստիկանության և Քննչական կոմիտեի ստորաբաժանումների աշխատակիցները պարզել են փետրվարի 27-ին Գյումրիում Գյումրու բնակիչ Վ. Հարությունյանի սպանության դեպքի որոշ մանրամասներ։
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տիգրանյան փողոցի 100 հասցեի դիմաց Գյումրու բնակիչներ՝ 28-ամյա Աշոտ Տրդատյանը, 25-ամյա Կարեն Տրդատյանը և 30-ամյա Հրաչ Մալխասյանը վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկել Վ, Հարությունյաին, որի ընթացքում Հ. Մալխասյանը դանակով հարվածել է Վ Հարությունյանին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։
Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալներ Ա., Կ. Տրդատյաններին և Հ. Մալխասյանին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղությամբ։
Ա. և Կ. Տրդատյանները հարազատ եղբայրներ են։