կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-28 08:36
Տարածաշրջան

Ուկրաինան նմանվում է անակոնդայի կողմից խեղդվող ցլի. դրության ամփոփ պատկերը

Ուկրաինան նմանվում է անակոնդայի կողմից խեղդվող ցլի. դրության ամփոփ պատկերը
1. Ռուսական կողմը ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՋԱՆՈՒՄ Է դոնբասյան ճակատում, թեև այս ուղղությամբ գործող հակառակորդի խմբավորման շրջապատման համար դեռ կա անցնելու մոտ 100 կմ, որը հեշտ չի լինելու: Այս պահին ԳԼԽԱՎՈՐ Է հենց այս ճակատը: Միաժամանակ, սակայն, հավասար համեմատական այս տարածության փոքրացման, կթուլանա նաև դիմադրությունը, քանի որ ուկրաինական խմբավորումը կփորձի արդեն ՈՉ ԹԵ դիմադրել, ԱՅԼ՝ ամենից առաջ հեռանալ: Այս ուղղությամբ ռազմավարական արդեն անհույս դրության մեջ է ընկել Մարիուպոլը, որտեղ հուսահատորեն համառ դիմադրության է պատրաստվում ամենից առաջ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՆԱՑԻՍՏՆԵՐԻ Ազով գումարտակը: Իրենց հերթին, սակայն, ռուսները Մարիուպոլում առանձնակի չեն էլ շտապում, իմաստ չկա, քաղաքը ռազմավարական առումով արդեն դատապարտված է,

2. Խարկովը գրավված ՉԷ, ռուսների տիրապետության տակ է քաղաքի հյուսիսային և հյուսիսարևելյան մասը, գուցե կենտրոնական որոշ հատվածներ: Ռուսները սա բացատրում են այն բանով, որ չեն կիրառում ծանր զինատեսակներ և, մասնավորապես, հրետանի՝ խաղաղ բնակչությանը խնայելու ու քաղաքը չավերելու միտումով: Ամեն դեպքում, ըստ իս ԽԱՐԿՈՎԸ ԿԳՐԱՎՎԻ, երևի արդեն վաղը օրվա վերջի վիճակով: Նույն կերպ մարտեր են գնում նաև Սումիում, ավելի թեթև է վիճակը Չեռնիգովում, որն ուղղակի շրջափակված է,

3. Նիկոլաևի համար մարտեր են և ակնհայտ է, որ ռուսները ՀԵՏԱՁԳՈՒՄ ԵՆ առաջխաղացումը Խերսոնով դեպի Օդեսա: Իրոք, իմաստ չունի, մանավանդ ուժերի առկա դասավորության պայմաններում,

4. Ուշագրավ է ԿԻԵՎԻ ՎԻՃԱԿԸ: Ուկրաինայի մայրաքաղաքն աստիճանաբար շրջապատվում է նաև արևմուտքից, ինչին կհետևի օղակումը նաև հարավից, իսկ մինչ ադ էլ, կամ դրա հետ համահավասար, քաղաքը կշրջապատվի արևելքից: Այս ուղղությամբ ռուսները դանդաղ առաջանում են նաև դեպի արևմուտք՝ Ժիտոմիրի ուղղությամբ: Հետաքրքիր մի դետալ՝ թուրքական Բայրաքթարները այստեղ ԱՅՐԵԼ ԵՆ մի բավականին մեծ շարասյուն, որը, ըստ մի տվյալների, տեղափոխում էր Կադիրովի չեչեններին, իսկ ըստ այլ տվյալների՝ ռուս դեսանտայինների, իսկ գուցե՝ և՜ նրանց, և՜ նրանց,

5. Ուկրաինայի ներքին վիճակը շարունակում է անշեղորեն վատանալ, նա կարծես նմանվում է ԱՆԱԿՈՆԴԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԽԵՂԴՎՈՂ ՑԼԻ: Երկիրն աստիճանաբար խորասուզվում է քաոսի մեջ, իսկ մասսայականորեն բաժանված զենքն էլ, որը անխոհեմորեն տալիս էին ամեն ցանկացողին և բաց էին թողնում, փոխանակ զենք ստացողին ընդգրկեն հաստիքային զորամասի կազմում ու հսկեն, արդեն սկսում է կրակել՝ ՈՉ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ: Վիճակն ավելի կբարդանա մեծ քաղաքներում, երբ սկսվի սնդդի և ուտելիքի պակաս զգացվել: Կսկսվեն հաշվեհարդարները, թալանը, պայքարը սննդի և ջրի համար:

6. Միաժամանակ աննախադեպ է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃՆՇՈՒՄԸ Ռուսաստանի նկատմամբ: Նման բան չի եղել Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, նույնիսկ Չեխական ճգնաժամի ժամանակ: Ողջ Եվրոմիությունը փակել է իր օդային տարածքը, բացահատ հայտարարվում է, որ զենքով և զինամթերքով օգնություն են փոխանցելու պաշտոնական Կիևին, վստահ եմ՝ Ուկրաինայում արդեն իսկ գործում են արևմտյան հատուկջոկատայինները և վարձկանները: SWIFT-ը փակվեց:

7. Ռուսները կհաղթեն, սակայն հարց է, թե ինչ գին կվճարեն դրա համար,

8. Պատերազմը դեռ 7-10 օր այս տեմպով կշարունակվի, հետո ևս, սակայն, չի դադարի, այլ ուրիշ տեսք կընդունի…

Ստորև քարտեզը՝ ըստ Յու. Պոդոլյակայի: Որակով նկարել է, ժամանակ չունեմ ինքս նկարել, մանավանդ եթե սկզբունքորեն համաձայն եմ այս քարտեզի հետ:

Մհեր Հակոբյան