|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Իրավիճակը, ցավոք, վերջին 4-5 ամիսների ինտենսիվ զարգացումների արդյունքում, ուկրաինական իշխանությունների վնասաբեր պոպուլիզմի պատճառով հանգեց ռազմական բախման։ Կարծում եմ՝ սրանով նաև վերջնական հանգուցալուծում կլինի։ Ռազմական բախումը վերջնական հանգուցալուծման կտանի, որովհետև Ուկրաինան ստիպված է լինելու հաշվի նստել ՌԴ անվտանգային շահերի հետ, հրաժարվել պոպուլիստ իշխանություններից, պահպանել չեզոք դիրքեր ու քաղաքականություն․ ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Ըստ ՊՆ նախկին փոխնախարարի՝ ուկրաինական իրադարձությունները փաստում են, որ բոլոր երկրների համար պոպուլիստ իշխանությունները չարիք են։ Այս համատեքստում բանախոսը նշեց , որ ռուս-ուկրաինական բախումը նվազեցնելու է Թուրքիայի դերակատարումն աշխարհում, քանի որ ձևավորվում է Ռուսաստան- Չինաստան-Իրան ուժեղ բևեռը:
Արտակ Զաքարյանի դիտարկմամբ՝ հայ-թուրքական կապիտուլյացիոն սիրախաղն առաջիկայում կավարտվի։
Մանրամասն՝ տեսանյութում։