կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-23 11:34
Հասարակություն

Նոր կադրեր թուրքերին պաշտպանող բերետավորների բարբարոսություններից

Yerkir.am-ը ներկայացնում է նոր կադրեր թուրքին պաշտպանող կարմիր բերետավորների բարբարոսություններից։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ոստիկանները «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի դիմացից բերման են ենթարկվել շուրջ 20 դաշնակցական երիտասարդների, որոնք փորձել էին մտնել հյուրանոց և իրենց բողոքի ձայնը բարձրացնել ընդդեմ ադրբեջանցիների: 

Երիտասարդներին բիրտ ուժի կիրառմամբ տարել էին ոստիկանության տարբեր բաժիններ:

«Կենտրոնի ոստիկանությունում եմ, տասնյակ երիտասարդներ են բերման ենթարկել, դռները փակ են, ինձ` որպես պաշտպան, ներս չեն թողնում»,- գրել էր փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

Երիտասարդների հետ բերման էին ենթարկել նաև «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանին։