կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-18 15:39
Աշխարհ

ԱՄՆ-ը նույնպես հայտնել է «մոտակա օրերին» Իրանի հետ համաձայնության ձեռք բերման մասին

ԱՄՆ-ը նույնպես հայտնել է «մոտակա օրերին» Իրանի հետ համաձայնության ձեռք բերման մասին

ԱՄՆ-ը, հետևելով Իրանին, լավատեսություն է հայտնել Վիեննայում ընթացող բանակցությունների վերաբերյալ, որոնք ուղղված են Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնմանը։

«Վերջին շաբաթվա ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել,- AFP-ին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը:- Եթե Իրանը լուրջ է տրամադրված, մենք կարող ենք և պետք է համաձայնության գանք առաջիկա օրերին»։

Նա նաև զգուշացրել է, որ ցանկացած հապաղում «կվտանգի գործարքին վերադառնալու հնարավորությունը»։

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել էր, որ Թեհրանն առաջիկա օրերին «կա՛մ կհրահրի լուրջ ճգնաժամ, կա՛մ կընդունի համաձայնագրի պայմանները, որը հարգում է բոլոր կողմերի և, մասնավորապես, Իրանի շահերը»: 

Այն, որ կողմերը «ավելի քան երբևէ մոտ են համաձայնությանը», փետրվարի 16-ին Twitter-ում գրել էր Իրանի ԱԳ փոխնախարար Ալի Բաղերի Կանին, որըգլխավորում է իրանական պատվիրակությունը։ Միաժամանակ, նա ասել էր, որ գործարք չի լինի «քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»՝ կոչ անելով բանակցային գործընկերներին՝ «իրատես լինել» և «հաշվի առնել անցած չորս տարիների դասերը»։