կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-10 11:32
Տարածաշրջան

Վրացական հերթական դավաճանությունն ու ադրբեջանամետ քարոզը

Վրացական հերթական դավաճանությունն ու ադրբեջանամետ քարոզը
Վրացական մերձիշխանական «Իմեդի» հեռուստաընկերությունը աչքի է ընկել ակնհայտ հակահայկական, ստոր քարոզչությամբ` հօգուտ հայկական մշակութային, ավանդական տարրերի` վրաց-ադրբեջանական բռնազավթման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում Հասմիկ Մելիքսեթյանը:

Այսպես՝ այդ հեռուստաընկերության` փետրվարի 9-ի եթերում, հայկական մածունի` արտասահման արտահանման արգելքի մասին լուրը հայտնելիս հաղորդավարների հետևում՝ էկրանին, հայտնվում է մածունի տարա` վրացերեն մածուն գրությամբ: Բայց  ուշագրավն այդ վրացերեն գրության վերևում ու ներքևում հակահայկական գրառումն է` «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է»:

Վրացական ծախու հեռուստաընկերության եթերում, որը գտնվում է վրացական իշխանությունների հովանու ներքո, նմանատիպ բովանդակությամբ նյութերը պատահականություն չեն և վստահաբար իրականացվում են վրացական թուրքամերձ շրջանակների պատվերով: