Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Տիկի՛ն Գրիգորյան, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում իրավունքի գերակայությունը, ինչպես եք պատկերացնում սահմանադրության երրորդ հոդվածի իրացումը, մասնավորապես, որ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք։ Այս նորմի իրացումը և երաշխավորումը ինչպե՞ս եք պատկերացնելու մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու դեպքում․ ԱԺ-ում ՄԻՊ թեկնածուին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա հնչեցրեց ևս մի քանի հարցեր․ «Դուք բոլոր դեպքում այս պահին առնվազն շատ անկաշկանդ կարգավիճակում եք, Դուք հանրային ծառայության մեջ չեք և ՄԻՊ թեկնածու եք հանդես գալիս, այս ժամանակահատվածում հնարավորություն ունեցել եք նման դիրքերից ուսումնասիրելու ՀՀ-ում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկան, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը դրա վերաբերյալ, մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու դեպքում ինչպիսի՞ համագործակցություն եք պատկերացնում փաստաբանական համայնքի հետ»։
Գրիգորյանի պատասխանները՝ տեսանյութում։