|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելելու նպատակով հունվարի 28-ին՝ ժամը 06:00-ին Ստեփանակերտից կմեկնեն ավտոբուսներ, «Արցախպրես»-ին տեղեկացրել է «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը։
«Ցանկացողները կարող են դիմել «Արցախյան 3-րդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ գրասենյակ (հասցե՝ Մշակույթի և երիտասարդության պալատի 1-ին հարկ) կամ զանգահարել 077267872 հեռախոսահամարին», -նշել է Ա. Ասրյանը և հավելել, որ յուրաքանչյուր ընտանիքից գրանցվել կարող են երկուական անձ՝ մինչև հունվարի 26-ը՝ ժամը 13:00-ն։