|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունվարի 20-ից 21-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 39 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Գավառ և Սևան, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան քաղաքներում, Տաթև գյուղում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Հարթավան գյուղում, Կոտայքի մարզի Աբովյան, Ծաղկաձոր և Չարենցավան քաղաքներում, Առինջ, Ջրվեժ գյուղերում, Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա, Աշոցք, Ախուրյան, Շիրակ գյուղերում, Քուչակ-Ծաղկաշեն, Գետափ-Մարտունի, Երևան-Մեղրի, Ամասիա-Ցողամարգ, Ապարան-Լուսագյուղ, Ապարան-Սարալանջ ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 50 ավտոմեքենա և 80 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։