Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախկին ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը, պարզվում է, բավականին մեծ ջանքեր է ներդրել, որպեսզի անգործ չմնա և գոնե նշանակվի Հայաստանի դեսպան Ռուսաստանում․ գրում է Past.am-ը:
«Այսպիսով, մեր աղբյուրը հայտնում է որ Վաղարշակ Հարությունյանը պաշտոնից ազատվելուց անմիջապես հետո սկսել է տարբեր շրջանակների ներգրավել այդ նպատակին հասնելու համար։ Տեսնելով, որ առանձնապես ոգևորություն չկա իր թեկնածության մասով, Հարությունյանը Փաշինյանին վստահեցրել է, որ նա ոչ միայն վստահելի կլինի և հլու հնազանդ կծառայի Փաշինյանի իշխանությանը, այլ նաև՝ որ շատ ազդեցիկ ընկերներ ունի Ռուսաստանում, որոնք շուտով գուցե լինեն էլ ավելի ազդեցիկ, քանի որ կոմունիստներ են։
Երբ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ովքե՞ր են «այդքան ազդեցիկ», Հարությունյանը հայտնել է, որ մեկը հայտնի քաղաքագետ Նիկոլայ Պլատոշկինն է, մյուսը՝ կոմկուսից պատգամավոր Վալերի Ռաշկինը։ Նա վստահեցրել է, որ նրանք իր հետ առանձնահատուկ մտերիմ են, «100 տարվա ընկեր են», ինչ պետք լինի, կանեն։ Ի դեպ, այս պատմությունը նաև հետաքրքիր «երանգներ» ունի. նախորդ տարվա հունիսից Նիկոլայ Պլատոշկինի նկատմամբ քրեական գործ հարուցվեց զանգվածային անկարգությունների դրդելու և հրապարակային ապատեղեկատվություն տարածելու համար։ Դրա համար արդեն այս տարվա մայիսին Պլատոշկինին դատապարտել են 5 տարվա պայմանական ազատազրկումով։ Հետաքրքրական է նաև Վաղարշակ Հարությունյանի մյուս «100 տարվա ընկերը»։ Ըստ ռուսական լրատվամիջոցների, պարզվում է, որ ՌԴ Պետդումայի՝ կոմկուսից պատգամավոր Վալերի Ռաշկինը որսի սիրահար է և վերջերս իր հետ տեղի է ունեցել հերթական սկանդալը։ Ռաշկինը այն պատգամավորն է, որին այս տարվա հոկտեմբերի 29-ին ռուս իրավապահները ձերբակալել էին արգելված էլկ /лось/ սպանելու համար, այնուհետ կտրատելու ու իր անձնական մեքենայի բեռնախցիկում տեղափոխելու համար։ Ռաշկինը ընդունել էր իր հանցանքը՝ բացատրելով, թե չի հասկացել՝ ինչ կենդանի է որսում, սակայն հավաստիացրել է, որ ալկոհոլի ազդեցության տակ չի եղել, ուղղակի մարախուղ է եղել։
Քննչական մարմինները Ռաշկինին արգելել են զբաղվել որսորդությամբ և գիշերները բացակայել տանից, մինչ քննության ավարտը։ Ռաշկինը իր մեղքը ընդունել է, սակայն խոստացել է բողոքարկել քննչականի որոշումը՝ հավաստիացնելով, որ շարունակելու է իր պատգամավորական գործունեությունը։ Մի խոսքով, շատ հետաքրքիր ու «այդքան ազդեցիկ» մարդիկ»,-գրել է կայքը: