Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի հետ միասին, դեկտեմբերի 15-ին ընդունել է Հայ Օգնության Ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն, առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանին:
Արցախի կառավարությունից հայտնում են, որ պետական նախարարը բարձր է գնահատել Հայ Օգնության Ֆոնդի` Արցախին ուղղված մեծածավալ աջակցությունը և պատրաստակամություն հայտնել առաջիկայում ևս սատարել կառույցի հայրենաշեն նախաձեռնություններին:
Անդրադարձ է կատարվել ընթացիկ ու նախատեսվող ծրագրերին, մասնավորապես՝ առողջապահության նախարարության հետ իրականացվող «Բժիշկներ Արցախի համար» ծրագրին, ինչի արդյունքում ՀՀ-ից շուրջ 30 բժիշկ իր ծառայություններն է մատուցել բնակչությանը Հանրապետության տարբեր բնակավայրերում:
«Վստահեցնում եմ, որ ծրագիրն իր շարունակությունը կունենա՝ հաշվի առնելով առկա պահանջարկը: Իհարկե, ցանկալի կլինի, որ Արցախում բոլոր բուժհաստատությունները համալրված լինեին անհրաժեշտ մասնագետներով, որ մենք զբաղվենք նրանց միայն կրթության հարցերով: Շարունակվելու են նաև աջակցության մյուս ծրագրերը, այդ թվում՝ համակարգն անհրաժեշտ սարքավորումներով համալրելու գործընթացը»,- նշել է Համբարձում Սիմոնյանը:
Պետական նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՕՖ-ին շարունակական աջակցության համար՝ վերահաստատելով Արցախի զարգացման գործում յուրաքանչյուր հայի ներդրումի և նվիրումի անհրաժեշտությունը: