|
Փոխարժեքներ
20 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։
«Նրանք այս պահին ձերբակալված են և միջնորդություն է ներկայացվել նրանց կալանավորելու։ Ներկա պահին դատական նիստեր են ընթանում»,– նշել է Թադևոսյանը և հավելել, որ հետագայում լրացուցիչ կտեղեկացնեն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ վերադարձած գերիները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։