ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը կոչով դիմել է Արտաշատ խոշորացված համայնքի ընտրողներին.
«Բոլոր ընկերներիս, հարազատներիս, բարեկամներիս, ովքեր վստահել, հավատացել, չեն դավաճանել ինձ և մինչև վերջ կողքիս են ու չեն պատրաստվում մեր պայքարը կիսատ թողնել!
Ընկերաբար, բարակամաբար կոչ եմ անում՝ դեկտեմբերի հինգին կայանալիք Արտաշատ խոշորացված համայնքի ընտրություններին իրենց քվեն տալ Դաշնակցությանը` համար 5-ին։
Դավաճանության, ուրացման, առնետավազքի, հայրենազրկման, խարխլված ու անկում ապրող պետականության այս ընթացքը կասեցնողն ու շրջողը ձեզանից յուրաքանչյուրն է՝ իր քվեով, Դաշնակցության հետ ու Դաշնակցության միջոցով։
Մենք գնալու ենք մինչև վերջ... Եվ եթե պետք է գարունը մեր հայրենիքում մի ծաղկով բերենք, ուրեմն մի ծաղկով կբերենք»։