|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Անթիլիասի Մայրավանքում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի նախագահությամբ տեղի է ունեցել վանաբնակ միաբան հայրերի հավաք: Այդ մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը:
Հանդիպման սկզբում Վեհափառ Հայրապետը ողջունել է Մայրավանք ժամանած թեմակալ առաջնորդներին: Խոսելով միաբանական կյանքին առնչված երևույթների մասին՝ նա շեշտել է, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանությունը այսօր ամբողջական նվիրումով լծված է հայ ժողովրդի ծառայությանը՝ թե՛ թեմերի ներսում և թե՛ Կաթողիկոսարանի մեջ: Ապա Հայրապետը անդրադարձ է կատարել առաջիկա տեղի ունենալիք կրոնական և քաղաքական ժողովներին:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նաև խոսել է հայ ազգին ու հայրենիքին հուզող հարցերի մասին:
Հանդիպման ավարտին հավաքի մասնակից միաբանները համահունչ կերպով կատարել են «Կիլիկիա» քայլերգը և «Կիլիկեան Ուխտի» հայրապետական մաղթերգը: