Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանցի դասական բանաստեղծ Նիզամիի 880-ամյակի կապակցությամբ Թեհրանի քաղաքային խորհուրդը վերանվանել է Նիզամիի անվան հետ կապված մի շարք փողոցներ՝ ի պատիվ Հարավային Կովկասի այն քաղաքների, որոնք, իրանական քաղաքակրթության տեսանկյունից, իրանական են. հաղորդում է Azeriha թերթը:
Այսպիսով՝ Թեհրանում հայտնվել են Բադքուբեի (Բաքվի նիզամիական անունը), Թիֆլիսի (Թբիլիսի), Աբխազիայի, Գյանջայի (Գանձակ), Սալիանի, Շուշիի, Նարդարանի, Լենքորանի, Առանի (պատմական Արցախ նահանգի որոշ մասի իրանական անունը) փողոցները։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2021 թվականը հայտարարել է Նիզամիի տարի՝ նրան անվանելով ադրբեջանցի բանաստեղծ, չնայած այն բանին, որ բանաստեղծն իր համաշխարհային գրականության մարգարիտները գրել է պարսկերենով, իսկ այնպիսի պետություն և ազգ, ինչպիսին Ադրբեջանն է և ադրբեջանցիները, այդ ժամանակ պարզապես գոյություն չունեին։