|
Փոխարժեքներ
03 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.98 |
| EUR | ⚊ | € 421.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.5639 |
| GBP | ⚊ | £ 492.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.54 |
Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 25-ին կատարվել է 208 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 120 վարակակիր:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 66-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 22377 քաղաքացու հետազոտություն, որից 3773-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։