|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները նոյեմբերի 7-ից 14-ը պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4530 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 32 տրանսպորտային միջոց։
Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերվել է ոչ սթափ՝ 51, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 2 անձ։ 9 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 23-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 4-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում, 1-ը շահագործվել է առանց համարանիշերի։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։