|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Արցախի քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում հարուցվել և վարույթ է ընդունվել 2021թ. նոյեմբերի 09-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի 1949թ. ծնված Մուրադ Ծատուրի Արզումանյանի կողմից նույն համայնքում տեղակայված իր առանձնատան դիմացի ծածկի առաստաղից պարանով կախվելու եղանակով ինքնասպանություն գործելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:
Արցախի ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության քննիչը: Կատարվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար: Նախաքննությունը շարունակվում է: