Փոխարժեքներ
20 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.97 |
EUR | ⚊ | € 410.79 |
RUB | ⚊ | ₽ 3.89 |
GBP | ⚊ | £ 491.54 |
GEL | ⚊ | ₾ 142.35 |
Նոյեմբերի 12-ին Փարիզում Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն ու պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները երկկողմ հանդիպում կանցկացնեն։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակներում Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորեն Պարլին կհյուրընկալեն իրենց ռուս գործընկերներին՝ նախարարներ Սերգեյ Լավրովին և Սերգեյ Շոյգուին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախարարները կքննարկեն Եվրոպայում ռազմավարական կայունության և անվտանգության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերի քաղաքական ո ռազմական ասպեկտները, «հատկապես՝ կապված Ուկրաինայի իրավիճակի և Սահել-Սահարայի տարածաշրջանի հետ, և Ֆրանսիան կհայտնի իր մտահոգությունը Ռուսաստանի գործողությունների առնչությամբ»։ Քննարկումներ կլինեն նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի կարգավորման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ֆրանսիայի և Ռուսաստանի աշխատանքի, նաև Համատեղ համապարփակ համաձայնագրի` JCPOA-ի դրույթների կատարման վերաբերյալ Իրանի հետ բանակցությունների շուտափույթ վերսկսման թեմայի շուրջ։ Այլ թեմաները ներառում են տարածաշրջանային անվտանգության խնդիրները Մերձավոր Արևելքում, Աֆղանստանում և Հնդիկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: