|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հ2 հեռուստատեսության լուրերով հաղորդված լուրը այն մասին, որ Տեղ համայնքի Խնածախ բնակավայրից սահմանը հատած 3 ձիերը իբրև Տեղ համայնքի նախկին ղեկավարի և ռուս Խաղաղապահների միջոցով վերադարձվել են տերերին, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են համայնքապետարանից։
«Իրականությունը հետևյալն է. չնայած այն հանգամանքին, որ Տեղ համայնքի ղեկավար՝ պարոն Ղուլունցը տեղեկացրել էր մեր սահմանապահ զորքերին և ռուս խաղաղապահներին դեպքի մասին, այնուամենայնիվ ձիերից երկուսը ինքնուրույն են հետ վերադարձել, իսկ մեկը մնացել է հակառակորդ կողմի մոտ: Այս պահին համապատասխան աշխատանքներ են տարվում մյուսը վերդարձնելու ուղղությամբ», - ասված է համայնքապետարանի հայտարարության մեջ։