կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-27 08:32
Առանց Կատեգորիա

Լիլիթ Մակունցը՝ ԱՄՆ ազդեցության տարածո՞ղ․ «Հրապարակ»

Լիլիթ Մակունցը՝ ԱՄՆ ազդեցության տարածո՞ղ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է մի տարօրինակ միջոցառման: Խոսքը «Մերիդիան» կազմակերպության միջոցառման մասին է, որի նպատակն է ԱՄՆ ազդեցության տարածումը եւ դերի հզորացումը ողջ աշխարհի վրա:

Դեսպանության էջում գրված է. «Հոկտեմբերի 22-ին ՀՀ դեսպանությունն ընթրիք էր կազմակերպել` Վաշինգտոնի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը համարվող «Մերիդիանի» գլխավոր հանդիսությանն աջակցելու նպատակով: «Մերիդիանի» առաքելությունը դիվանագիտության, գլոբալ առաջնորդության եւ մշակույթի միջոցով համաշխարհային մակարդակով ԱՄՆ դերի հզորացումն է»:

Թվում է` արտերկրում հավատարմագրված ՀՀ դեսպանները պետք է զբաղվեին իրենց երկրի դերի ու ազդեցության տարածմամբ եւ պետք է ամեն ինչ անեին, որ արտաքին քաղաքական դաշտում Հայաստանի համար նպաստավոր իրավիճակ ձեւավորեին, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստեին, բայց Հայաստանի դեսպանը մասնակցում է այլ պետության ազդեցության տարածմանն աշխարհում:

Եվ, առհասարակ, մեր դեսպաններն արտերկրում նվազագույն դերակատարում ունեն` տվյալ երկրների պաշտոնյաների հետ հանդիպումներ գրեթե չեն ունենում, նախաձեռնություններով հանդես չեն գալիս, հարցեր չեն լուծում: Տպավորություն է ստեղծվում, որ նրանք չեն գիտակցում, թե որն է իրենց հիմնական գործառույթը, եւ ինչի համար են հայտնվել այդ պաշտոնին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում