|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ցավակցագիր է հղել ՀՅԴ անդամ Վռամ Աբրահամյանի մահվան կապակցությամբ:
«Ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից վաղաժամ հեռացել է նվիրյալ ընկեր, ՀՅԴ Ապարանի կոմիտեության անդամ Վռամ Աբրահամյանը:
Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում ընկերոջ ընտանիքին, հարազատներին և մտերիմներին:
Սիրելի ընկեր Վռամ Աբրահամյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ից՝ Ապարանի Սբ Խաչ եկեղեցում»,- նշված է ՀԳՄ-ի ցավակցագրում: