|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայությունը հուշարձանների տարածքներում շրջայցեր իրականացնելու ժամանակ Ոսկեվազ համայնքի` 2.87.1. ԱՄՐՈՑԻ ՀԱՄԱԼԻՐ ԱԽԹԱՄԻՐ հուշարձանի տարածքում արձանագրել է գանձագողությունների հերթական դեպք` հայտնաբերվել են երեք տասնյակի հասնող դամբարանների հողաքանդումներ, սալաքարերի տեղաշարժումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։
«Դեռևս գարնանը ՊՈԱԿ-ը գրություններով դիմել էր ոստիկանությանը և համայնքապետին` աջակցության նպատակով, տարածքը ուշադրության և հսկողության տակ պահելու համար, սակայն երևույթը շարունակվում է:
Այժմ ՊՈԱԿ-ում մշակվում է գործողությունների համալիր ծրագիր՝ տարածքի պահպանությունը սեփական միջոցներով ուժեղացնելու ուղղությամբ»,- նշում են ՊՈԱԿ-ից։