կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-25 16:32
Քաղաքական

ՄՀՀ-ի միջոցառմանը չեն կիրառվել հակահամաճարակային կանոնները

ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեն իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել՝  ներկայացնելով ս.թ. հոկտեմբերի 24-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում տեղի ունեցած միջոցառումը, որի ընթացքում չեն կիրառվել  հակահամաճարակային կանոնները: Քաղաքային կոմիտեն նաև դատապարտել է նշված իրողությունը: Ստորև ներկայացնում ենք տեսանյութը և ՔԿ-ի՝ նշված իրողության կապակցությամբ հրապարակված տեսակետը։ 

ՎԱՐԱԿՎԵ՛Ք ՊԵՏԱԿԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՄԲ 

Մարզահամերգային Համալիրը պետական հովանու ներքո գործող կառույց է։

Համալիրում այսօր (24 հոկտեմբեր, 2021 թ.) կայանում է ներկայացում, որտեղ չեն հարգվում համաճարակի դեմ նախազգուշական միջոցներից ոչ մեկը։

Իսկ վաղն առավոտ շարունակվելու են հիմնարկների վրա «ռեյդ»երը՝ ստուգելու համար՝ աշխատողները պատվաստվա՞ծ են, կամ՝ ոչ, թեստ հանձնե՞լ են, կամ՝ ոչ, աշխատատեղում սոցիալական հեռավորություն պահպանո՞ւմ են, կամ՝ ոչ, դիմակով նստե՞լ են, կամ՝ ոչ։ 

Ստեղծվում է այն տպավորությունը, ավելի ճիշտ՝ ամրանում է ա՛յն համոզումը, որ այս իշխանությունները դիտմամբ ժողովրդին գցում են տարաբնույթ տագնապների մեջ, քաղաքացու համար ստեղծում են անհարկի խնդիրներ, որպեսզի չխանգարվի իրենց հիմնական առաքելության իրագործումը՝ Հայաստանի Հանրապետության ամբողջական տապալումը։