Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 1-ին զանգվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն`Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի Հաղթանակ փողոցի թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 նրբանցքների, Աշոտի, Դեղոյան, Լյովայի, Նորիկի, Վարդանյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն`Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն և Վ.Աղբյուրակ թաղամասերի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Քիմիագործների 1-ին, 2-րդ փողոցների, Տիգրանյան, Մարգարյան, Պռոշյան, Կալինինի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողնների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: