|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ընթացիկ տարվա օգոստոսին Ղազախստանի Ժամբիլի շրջանում ինժեներական ռազմամթերքի պահեստի տարածքում կիրակի պայթյուն է որոտացել, տուժածներ ու ավերածություններ չկան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հետագայում չեն բացառում այդպիսի դեպքերը: «Բացի այդ, պահեստի տարածքում իրականացվում է ռազմամթերքի ոչնչացում հսկողության ներքո: Ներկայում շարունակվում է աշխատանքը պայթյունավտանգ առարկաներից տեխնիկական տարածքը մաքրելու ուղղությամբ, որտեղ ընթացիկ տարվա օգոստոսի 26-ին հրդեհ էր բռնկվել»,-նշված է մամուլի ծառայությունում:
2021 թվականի օգոստոստին Ժամբիլի շրջանում տեղի էր ունեցել հրդեհ զորամասի պահեստում, որտեղ պահպանվում էր ինժեներական ռազմամթերք: Տեղի է ունեցել առնվազն տասը պայթյուն: ԱԻՆ-ի տեղեկություններով՝ հիվանդանոց է տեղափոխվել շուրջ 100 տուժած, այդ թվում՝ ԱԻՆ տեղական ստորաբաժանման 49 աշխատակից: Զոհվել է 17 մարդ, որոնցից նաեւ քաղաքացիական պաշտպանության աշխատակիցներ, ՊՆ վեց զինծառայող եւ մեկ ռազմական դատախազ: Մեկ զինծառայող համարվում է անհետ կորած: