|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սուրեն Էյրամջյանի լիազորությունները դադարեցվել են, որի մասին կազմվել է արձանագրություն:
«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Սուրեն Էյրամջյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,- ասվում է արձանագրության մեջ։
Ավելի վաղ՝ դեռ այս տարվա փետրվարին, Էյրամջյանը ավագանու նիստում հայտարարել էր, որ ունի առողջական խնդիրներ, որով պայմանավորված՝ տեւական շրջան՝ 2019-ին մի ամբողջ նստաշրջան, ստիպված է եղել բացակայել ավագանու նիստերից: