Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իտալացի քննիչներն ապացույցներ չեն հայտնաբերել, որ Ռիմինիում հինգ մարդու դանակով վիրավորում հասցրած միգրանտը կապեր է ունեցել ահաբեկչական կազմակերպությունների հետ եւ կարող էր գործել ծայրահեղական նկատառումներից ելնելով, հաղորդում է ANSA գործակալությունը:
Սոմալիի 26-ամյա բնակիչը 2015 թվականին գտնվում էր Եվրոպայում եւ դիմել էր փախստականի կարգավիճակ ստանալու համար Իտալիայում:
Ավելի վաղ նա այդպիսի խնդրանքով դիմել էր նաեւ Դանիային, Շվեդիային, Գերմանիային եւ Նիդերլանդներին: Մի քանի ամսվա ընթացքում նա գտնվել է Կարմիր Խաչի հոգածության ներքո: Որոշ տվյալներով՝ տղամարդը տարբերվել է բռնության նկատմամբ հակումներով եւ ագրեսիա դրսեւորել:
Շաբաթ երեկոյան Իտալիայի Ռիմինի ափամերձ քաղաքում տեղի է ունեցել միջադեպ, որի հետեւանքով տուժել է հինգ մարդ՝ ներառյալ երեխա: Ավտոբուսի կանգառում հսկիչը տղամարդուց տոմս է խնդրել, ինչին ի պատասխան՝ վերջինս հանել է դանակն ու հարվածել երկու ստուգող կանանց: Այնուհետեւ ոստիկանությունից փախուստի դիմելիս նա վիրավորել է եւս երեք մարդու, այդ թվում՝ երեխայի հետ կնոջը: Տղամարդը կալանավորվել է:ա