կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-11 16:45
Հասարակություն

ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի աշխատանքների համար ստացվել է առաջին նվիրատվությունը

ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի աշխատանքների համար ստացվել է առաջին նվիրատվությունը

ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենյակի աշխատանքների համար ստացվել է առաջին նվիրատվությունը:

«Հայտնում ենք, որ ստացել ենք հասցեական նվիրատվություն՝ ՀՅԴ Հայ դատի Արցախի նորահաստատ գրասենյակի գործունեությանն աջակցելու համար։

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդն իր երախտագիտությունն է հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող “Sosé & Allen’s Legacy” հիմնադրամին՝ Հայ դատի Արցախի գրասենյակի աշխատանքների առաջին մեկ տարվա համար անհրաժեշտ ֆինանսկան միջոցների նվիրաբերության համար։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև Հիմնադրամի կողմից նորահաստատ գրասենյակում, առաջիկա հինգ տարիների ընթացքում, երիտասարդների վարժողական ծրագրի ֆինասական ծախսերը հոգալու համար։

Մեր ժողովրդի համար դժվարին այս ժամանակահատվածում Արցախն առավել քան երբևե ունի աշխարհասփյուռ հայության, համահայկական կազմակերպությունների, մեր կարող հայրենակիցների կարիքը։

Մեր պայքարի ներկա հանգրվանում ազգային-պետական նպատակներից նահանջը լավագույն նվերը կլինի իր հանցագործ նպատակներին ամբողջապես չհասած և Ղարաբաղյան հիմնախնդիրը նույնիսկ պատերազմաական ճանապարհով չլուծած թշնամուն։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիակատար իրացումը, 1988 թ․ Ազգային ազատագրական շարժման նպատակներն այլընտրանք չունեն։ Այս հանձնառության ճանապարհին Հայ դատի համաշխարհային ցանցը, իր նվիրյալ բարեկամների հետ, որևէ ջանք ու միջոց չի խնայելու»,-ասված է հաղորդագրությունում։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ