Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր հանրապետությունում առավոտյան արթնանում ես ու հայտնաբերում մեքենադ՝ առանց պետհամարանիշերի. Հայաստանում շարունակվում են պետհամարանիշների գողության դեպքերը: Այս անգամ գողանում են ոչ թե հայկական «գոլդ», այլ ռուսական համարանիշները։ Ռուսական համարանիշներով մեքենաների վարորդները մեր հանրապետությունում համարվում են «արտոնյալ». ռուսական համարանիշներով մեքենաների վարորդները տեսախցիկների, արագաչափերի կողմից արձանագրված խախտումների արդյունքում, կարելի է ասել, տուգանքներ չեն վճարում:
Ռուսական համարանիշի գողության դեպքում վարորդը չի կարող այն դարձյալ ռուսականով փոխարինել կամ նույնը ստանալ, քանի որ դա աշխատատար եւ ծախսատար գործընթաց է, այդ պատճառով ռուսական համարանիշներով մեքենաների վարորդները երեկոյան տուն վերադառնալիս դրանք մեքենայի վրայից հանում են ու տանում տուն: Բացի այս, եւս մեկ խնդիր համարանիշների հետ կապված, բայց արդեն՝ Ռուսաստանում. պարզվում է՝ մեր հայրենակիցներն այնտեղ օտարերկրյա համարանիշներով մեքենա վարելիս, երբ մի քանի անգամ խախտում են կատարում, տվյալ երկրի իշխանություններն այդ քաղաքացուն ներառում են «սեւ ցուցակում»: Ինչպես հայտնի է, Ռուսաստանում մեր հայրենակիցների մեծ մասը մեկնում է այնտեղ վարորդ աշխատելու նպատակով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանցից շատերն արդեն հարցի լուծման իրենց տարբերակն են գտել. գալիս են Հայաստան, անվանափոխություն են կատարում ու նորից հետ վերադառնում ՌԴ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում