կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-10 13:21
Քաղաքական

ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Արցախի հարցով նախագիծը կրկին մերժվեց

ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում Արցախի հարցով նախագիծը կրկին մերժվեց

Ազգային Ժողովը 4 կողմ, 7 ձեռնպահ ձայնով կրկին մերժեց Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը  Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով անվանափոխելու առաջարկը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը, անդրադառնալով Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անվան փոփոխությանն ու Արցախ անվան ներառմանը, ասաց. «Այս փոփոխությունը անհրաժեշտություն է։ Ելնելով 44-օրյա պատերազմի արդյունքներից, հետևանքներից, Արցախի հարցի այսօրվա իրավիճակից մեր հարևանների դիրքորշումներից` շատ ավելի բնական կլիներ` հենց այս  փուլում ստեղծվեր Արցախի հարցերի մշտական հանձնաժողովը՝ առանձին, բայց դա մենք չենք արել` ինչ-ինչ փաստարկներից, կիսափաստարկներից ելնելով։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին Արցախ չավելացնելը անհասկանալի կլինի և՛ մեր հասարակության, և՛ Արցախի բնակչության համար, ինչպես նաև վախի, թուլության, ինքնիշխանության պակասի ազդակ կլինի արտաքին աշխարհին։ Ես վստահ եմ, որ այստեղ ոչ մեկ նման ցանկություն չունի»։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն այս հարցով արտահերթ նիստ էր գումարել: Հիմանական զեկուցողը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էր: