Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը կշարունակի մնալ կալանավորված։
Լրագրողների հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւն ասաց, որ իրենց համար անակնկալ չէր այդպիսի որոշումը. «Մենք այլ արդյունք չէինք էլ կանխատեսում, քանի որ նախագահող դատավորն արդեն իսկ նախկինում քննել էր մեկ այլ բողոք խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ»։
Նա նշեց, որ իրենց համար Վերաքննիչ ատյան գալն ընդամենը ընթացակարգը սպառելու միջոց էր. «Քանի որ մեզ համար ակնհայտ էր, որ Տիգրան Սահակյանը ձեռքով պետք է մակագրի մեր վերաքննիչ բողոքը։ Բնականաբար ձեռքով մակագրված գործը չէր կարող մակագրվել դատավորի»։
Փաստաբանի խոսքով՝ Վերմիշյանի գործով նիստերը, բողոքների քննություններն արհեստականորեն ձգձգվում են. «Այս վերաքննիչ բողոքը ներկայացված է եղել օգոստոսի 5-6-ին, այսինքն՝ շուրջ մեկ ամիս անց նոր ազատության զրկման հետ կապված բողոք է քննում դատարանը»։
Կոչուբաեւը շեշտեց, որ իրենք Վճռաբեկ դատարանից նույնպես ակնկալիք չունեն. «Մենք գտնում ենք, որ հասունացել է Եվրոպական դատարան դիմելու պահը, քանի որ արդար դատաքննության բոլոր երաշխիքները ոտնահարված են այս գործով։ Մենք չունենք օրինական դատարան, չունենք արդար դատաքննություն։ Մնացական Մարտիրոսյանը 13 հատոր՝ 5 հազար թերթից բաղկացած գործի նյութերը հետազոտել է ընդամենը մեկ դատական նիստում՝ 15 րոպեի ընթացքում»։
Փաստաբանը հայտնեց, որ պատրաստվում են դիմել Եվրոպական դատարան. «Եվ մեղադրող դատախազի կեցվածքից, եւ նախաքննության որակից, քրեական գործի նյութերում առկա փաստաթղթերից պետպատվերն ակնհայտ է։ Պարոն Վերմիշյանը կշարունակի պատանդի կարգավիճակում մնալ»։
Ըստ Ալեքսանդր Կոչուբաեւի՝ իշխանությունը կարողացել է հասնել դատական իշխանության տոտալ վերահսկողության. «Ցանկացած գործ դատարանների նախագահները մակագրում են այն անձին, որը ցանկալի է։
Հիշեցնենք, որ Վերմիշյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։
Նշենք, որ նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս 6 անձի։ Դատարանի որոշման հիման վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործով անցնում է նաեւ Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, որի նկատմամբ դատարանը կիրառել էր այլընտրանքային խափանման միջոց՝ գրավը: