կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-04 17:44
Քաղաքական

Առաջին հանդիպումս պարեկային ծառայության հետ շատ տպավորիչ էր. Ամրամ Մակինյան

Առաջին հանդիպումս պարեկային ծառայության հետ շատ տպավորիչ էր. Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան գրառմամբ նկարագրել է պարեկային ծառայության աշխատակցի հետ իր առաջին հանդիպումը.

«Առաջին հանդիպումս պարեկային ծառայության հետ շատ տպավորիչ էր. 

Տերյան փողոցից կիլոմետրերով հեռու լինելով՝ արձանգրեցին Տերյան փողոցում ավտոմեքենան երկրորդ շարքում կանգնեցնելու մասին իրավախախտում, հետո ասեցին՝  կուղղենք…

Լավ կլիներ պաշտոնական փաստաթուղթը  որևէ եղանակով ուղղելու նախաձեռնության փոխարեն Երևանի փողոցների անունները սովորեք, երբ ավարտեք, սկսեք էթիկա կարդալ, հետո ՎԻՎՕ, հետո էլ ձեռքի հետ «Վարչարարության հիմունքների ու վարչական վարույթի մասին» օրենքն ուսումնասիրեք…հետո նոր փողոցում կգոռգոռաք…

Ավագ պարեկ Գալստյան, կրծքանշան 11179»։