|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 29-ին, վարել է ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՀՀԿ Գործադիր մարմնից։
Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի արեւելյան սահմաններին, ինչպես նաեւ նախիջեւանյան հատվածում ստեղծված իրավիճակը, որի մասին գնահատականները արդեն հնչեցվել էին երկու ընդդիմադիր դաշինքների համատեղ հայտարարության մեջ։
Հանձնարարվել է պատշաճ կերպով իրազեկել կուսակցության միջազգային գործընկերներին տարածաշրջանային լարվածության կտրուկ աճի եւ ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների վերաբերյալ։
Անթույլատրելի է համարվել ՀՀ ԱԳՆ-ի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացության փոխարեն «Լեռնային Ղարաբաղի տարածք» բառակապակցության գործածման ընդգծումը։
Զեկուցվել են ԱԺ առաջին նստաշրջանին կուսակցության կողմից առաջադրված պատգամավորների առաջիկա գործունեության հետ կապված հարցերը։
Կարեւորվել է Ազգային Ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման եւ լիարժեք աշխատանքի հարցը։