կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-21 23:41
Հասարակություն

Երևանում ուժեղացված ծառայություն է. Ոստիակնությունը պատճառը չի հայտնում

Երևանում ուժեղացված ծառայություն է. Ոստիակնությունը պատճառը չի հայտնում

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանները կանգնեցնում են մեքենաները, խուզարկում։

Որոշ տեղեկություններով` Հայաստան են ներթափանցել դիվերսիոն խմբեր։ Մի մասն էլ պարզապես ինչ-որ կրակոցների հետ է կապում: 

Ժամը 20:34-ի սահմաններում Երևանից դեպի Սևանի մայրուղի էին շարժվում լուսային ազդանշանները միացրած մեծ քանակությամբ ոստիկանական մեքենաներ։ Դրանց մեջ դիմակավորված անձինք էին։

Այս պահին նաև Երևանից դեպի Աշտարակի մայրուղի են շարժվում մեծ քանակությամբ ՊՆ -ի Ուրալ մակնիշի մեքենաներ։

Ոստիկանության մամուլի ծառայությունը պարզապես հայտնել է, որ Երևանում ուժեղացված ծառայություն է, առանց նշելու պատճառը:

 

Տես նաև՝  Ի՞նչ է կատարվում քաղաքի կենտրոնում:

Տես նաև՝  Դժվար չէ կռահել, որ դիվերսիոն խումբ է ներթափանցել ՀՀ. Լ. Մնացականյան: