կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-13 13:07
Տարածաշրջան

Իրաքի հիվանդանոցներից մեկում հրդեհից զոհերի թիվը հասնել է 52-ի

Իրաքի հիվանդանոցներից մեկում հրդեհից զոհերի թիվը հասնել է 52-ի

Առնվազն 52 մարդ է զոհվել Իրաքի հարավում գտնվող Դի-Քար նահանգի Ալ Նասիրիա քաղաքում գտնվող հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառով. հաղորդում է Associated Press-ը:

Հրդեհը բռնկվել է այն բաժանմունքում, որտեղ բուժվում էին COVID-19 հիվանդներ։ Առնվազն 50 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել:

Ըստ վարկածներից մեկի՝ հրդեհի պատճառ է դարձել կարճ միացումը: Այլ աղբյուրների համաձայն՝ թթվածնի բալոնի պայթյունի արդյունքում է կրակը բռնկվել: Իրաքի առողջապահության նախարարությունը պաշտոնապես չի հայտնել հրդեհի պատճառների մասին:

Գործակալությանը իրազեկ աղբյուրները հայտնել են, որ մասնաճյուղը, որտեղ հրդեհ է բռնկվել, բացվել է ընդամենը երեք ամիս առաջ: Այն նախատեսված էր 70 հիվանդի համար:

Դի Քարի Առողջապահության դեպարտամենտի խոսնակ Ամմար ալ Զամիլին տեղական լրատվամիջոցներին հայտնել է, որ հրդեհի բռնկման պահին առնվազն 63 հիվանդ գտնվում էր բաժանմունքում:

Նշվում է, որ շենքը կառուցվել է դյուրավառ նյութերից:

Սա առաջին դեպքը չէ, երբ Իրաքում խոշոր հրդեհ է բռնկվում հիվանդանոցում: Բաղդադում գարնանը կորոնավիրուսով հիվանդների հիվանդանոցում բռնկված հրդեհի զոհ էր դարձել 82 մարդ: