կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-12 08:46
Հասարակություն

Սևանում ջրասուզակները քաղաքացիներին օգնել են ափ դուրս գալ

Սևանում ջրասուզակները քաղաքացիներին օգնել են ափ դուրս գալ

Հուլիսի 11-ին՝ ժամը 13:22-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները Սևան քաղաքի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են շրջված հեծանվանավակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Ջրասուզակներն ուղղել են հեծանվանավակը և ափ դուրս բերել Ղ․ Խ․-ին (ծնված 1994 թ․) և Վ․ Գ․-ին (ծնված 1994 թ․)։
Հուլիսի 11-ին, ժամը 14:39-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները Սևան քաղաքի 1-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են քաղաքացու, ով լողալով ափից հեռացել է մոտ 70 մ և չի կարողանում վերադառնալ:

Ջրասուզակներն օգնություն են ցուցաբերել քաղաքացուն և դուրս բերել ափ:

Հուլիսի 11-ին՝ ժամը 15:13-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հյուսիսային մասում՝ «Ծիծեռնակ» կոչվող լողափում, քաղաքացիները` թվով 10 հոգի, նավակով հեռացել են ափից և չեն կարողանում հետ վերադառնալ․ նավակը ափ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները։

Ջրասուզակները Սևանա լճի հյուսիս-արևմտյան հատվածում  ափ են դուրս բերել նավակը, Հ․ Ա․-ին, Մ․ Մ․-ին և 8 ուղևորի:

Հուլիսի 11-ին, ժամը 16:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները Սևան քաղաքի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են շրջված մոտորանավակ։ Ջրասուզակներն ուղղել են մոտորանավակը և դուրս բերել ափ:

Հուլիսի 11-ին՝ ժամը 17:05-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները Սևան քաղաքի 1-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս նկատել են շրջված հեծանվանավակ։ Ջրասուզակներն ուղղել են հեծանվանավակը և ափ դուրս բերել Ա․ Խ․-ին (ծնված 1972 թ․)։