Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Կիրակի առավոտյան Ղազախստանի Քիզիլորդինսկի շրջանում կործանվել է Ան-2 ինքնաթիռ, երկու օդաչուները ողջ են մնացել, հաղորդում է Ինտերֆաքս-ը:
Ինքնաթիռում գտնվել են 1954 եւ 1967 թվականներին ծնված երկու օդաչուներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վիճակը, նախնական տվյալներով, գնահատվում է բավարար: Ինքնաթիռը ուղեւորվել էր բրնձի դաշտերը մշակելու համար: Թռիչքից մի քանի կիլոմետր հետո տեխնիկական անսարքությունների պատճառով հարկադիր վայրէջքի ժամանակ ինքնաթիռն ընկել է հենց դաշտի մեջ: Կործանումը տեղի է ունեցել հուլիսի 4-ին առավոտյան 07:00-ի շրջանում (4.00 Մոսկվայի ժամանակով), նշված է ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: