Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունիսի 26-ին Թուրքիայում է դրվել է Ստամբուլի ջրանցքի՝ Մարմարա ծովը Սև ծովի հետ կապող կառավարական մեգանախագծի հիմքը։
«Այսօր մենք նոր էջ ենք բացում Թուրքիայի զարգացման պատմության մեջ: Մենք Ստամբուլի ջրանցքը գնահատում ենք որպես Ստամբուլի ապագան փրկելու, ստամբուլյան Բոսֆորի և նրա բնակիչների կյանքի ու ունեցվածքի անվտանգությունն ապահովելու նախագիծ»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի արևմուտքում գտնվող Սազլիդերե կամրջի բացման արարողության ժամանակ:
Թուրքիայի ղեկավարը հայտնել է, որ 15 միլիարդ դոլար արժողությամբ նախագիծը ավարտին կհասցվի վեց տարվա ընթացքում:
«Տեսեք, սա շատրվանի բացման արարողություն չէ: Այսօր մենք հիմք ենք դնում աշխարհի օրինակելի ջրանցքներից մեկին»,- մեջբերում է նրան Hurriyet-ը:
Ստամբուլի ջրանցքը, որը կկառուցվի Թուրքիայի մայրաքաղաքի եվրոպական մասում`Ստամբուլի Քյուչյուքչեքմեջե, Ավջըլար, Բաշաքշեհիր և Առնավութքյոյ թաղամասերի սահմաններում, կունենա 45 կմ երկարություն, հիմքի լայնությունը 275 մ է, խորությունը՝ 20,75 մ: Ծրագրի վրա աշխատել են, ընդհանուր առմամբ, 204 գիտնականներ և փորձագետներ տարբեր համալսարաններից և հաստատություններից: Նախատեսվում է նաև կառուցել տարբեր տեսակի նավահանգիստներ, հանգստի գոտի և լոգիստիկ կենտրոն։