|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ՝ խորհրդարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետ Շուշանիկ Շուշանյանը հունիսի 23-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Աժ պաշտոնական կայքից։
Ավելի վաղ Armlur.am-հայնտնել էր, որ աշխատանքից ազատվել է նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի Քաղաքացիների ընդունելության եւ փաստաթղթաշրջանառության վարչության քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժին առաջատար մասնագետ Սուսաննա Ավագյանը՝ հունիսի 14-ին։ Կայքի հետ զրույցում Սուսաննա Ավագյանը պատմել է, որ քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի պետ Ինեսսա Միրզոյանն իրեն տեղեկացրել է, թե ինքը քաղաքական պրոցեսների է «խառնվել», եղել է ինչ-որ կուսակցությունների շտաբներում, ինչի համար իրենք նպատակահարմար չեն համարում իր հետ աշխատել: