Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի հրամանով հուլիսի 12-ից դադարեցվել են անշարժ գույքի կադաստրային գնահատման եւ համակարգված դիտարկումների վարչության պետ Հմայակ Հակոբյանի լիազորությունները՝ «ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու եւ ոչ պատշաճ կատարելու համար»։ Հրամանին նախորդել է որոշումը՝ խիստ կարգապահական տույժ նշանակելու մասին, իսկ դա կայացվել է ծառայողական քննության արդյունքի եւ եզրակացության հիման վրա։ Այս մասին հայտնում են ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից։
Սարհատ Պետրոսյանն այս առնչությամբ, աշխատանքային խորհրդակցության այսօրվա մասնակիցներին դիմելով, նշել է. «Եթե որեւէ ստորաբաժանման ղեկավար ձախողում է կամ չի աջակցում մեր որդեգրած բարեփոխումային ծրագրերին՝ մեզ հետ ճանապարհ չունի անցնելու, հատկապես դրանց համար պատասխանատու պաշտոններում։ Իսկ որպես վարչության պետ ունեցած վատ արդյունքից բացի, «փնթի» գործողություններն այլ ինչ հետեւանքներ կունենան, ես չգիտեմ»։
Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի IT խորհրդական Դավիթ Ամատունին զեկուցել է, թե ինչ են պարզել բոլոր գրասենյակներում անցկացվող՝ տեսաներածման սարքավորումների վիճակն ու կարիքները գնահատելիս։ Հստակ հաշվարկված է, թե քանի եւ որ գրասենյակներում են սարքավորումները «բարոյապես շատ հնացած» կամ բազմաֆունկցիոնալ, ինչը փաստաթղթեր լուսապատճենելու դեպքում ավելի վատ է, քան հին սարքերը։
Վերլուծությունը՝ թե որտեղ կոնկրետ ինչ սարքավորում պետք է տեղադրել, իհարկե, կարվի։ Ամեն դեպքում, Սարհատ Պետրոսյանն առաջարկեց ժամանակավոր լուծում գտնել՝ քիչ թե շատ որակյալ լուսապատճենում ապահովելու համար, բայց գնումները մի փոքր հետաձգել, որպեսզի բացառվի կրկնակի ծախսը։ Բանն այն է, որ սեպտեմբեր ամսին ժամանելու են «Թայեքսի» եւ միջազգային այլ ընկերությունների փորձագիտական առաքելությունները, որոնք հայկական կադաստրի արխիվների թվայնացումից առաջ գնահատելու են նաեւ այդ սարքավորումների որակական կարիքները։