|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ադրբեջանի ՆԳ նախարարությունը տեղեկատվություն է տարածել ականի պայթյունի արդյունքում Աղդամի բնակչի մահվան մասին:
ՆԳՆ մամուլի ծառայության Բարդայի տարածաշրջանային խմբից APA ադրբեջանական գործակալությանը հայտնել են, որ հունիսի 8-ին Աղդամի ոստիկանության բաժանմունքում տեղեկություններ են ստացվել շրջանի բնակիչ Ջասարաթ Խաթամխանովի անհետացման մասին: Ոստիկանության և ականազերծման գործակալության աշխատակիցները սկսել են որոնողական աշխատանքները: Ենթադրվում էր, որ Խաթամխանովն անցել է չմաքրված ականապատ տարածքներ:
Հունիսի 16-ին անօդաչու թռչող սարքերից նկարահանումների միջոցով պարզվել է Խաթամխանովի մարմնի գտնվելու վայրը՝ Սեյդլի գյուղի տարածք: