կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-09 12:15
Քաղաքական

Մաքրել Նիկոլին Հայաստանի վրայից

Մաքրել Նիկոլին Հայաստանի վրայից

Նիկոլի հոգեկան խնդիրներն ու սրացումներն այլևս հնարավոր չէ թաքցնել։ Նա գազազել է, քանզի վախեցած է։

Նիկոլն իրեն հավատացող ու զոռով հավաքած ամբոխի մոտ խորոզլամիշ է լինում, թե բա Քոչարյանի հետ էս կանեմ, էն կանեմ, բայց դե մենք գիտենք, որ հաչան շունը չի կծում։ Հատկապես երբ այդ շունն իրեն գելխեղդի տեղ դրած քաքլան տուզիկ է։

Պադկաբլուչնիկ Նիկոլը վախեցած է և նյարդայնացած։ Ինքը գիտի, որ իր հաչոցները որևէ մեկի «մրգին» չեն, բայց հաչում է։ Հաչում է, որ սեփական վախը հաղթահարի, բայց դե չի ստացվում։

Ու ինչքան շատ է վախենում իշխանությունը կորցնելուց, այնքան ավելի բարձր ու ագրեսիվ է հաչում։ Ինքը գիտի, որ իր լեզուն շատ շուտով մտցնելու են իր հետույքը և պատասխան պահանջեն Արցախի պետականության կորստի, Հայաստանի սահմանների նեղացման, հազարավոր զոհերի, վիրավորների, անտուն մնացածների, պետական բյուջեի մսխման, թալանի և այլնի համար։

Նիկոլը հանուն իր կաշվի ու աթոռի մեր երկիրը տանում է բախումների։

Աշխարհի բոլոր երկրների բոլոր իշխանությունները փորձում են զերծ պահել ընտրությունները և ընդհանրապես հանրային-քաղաքական կյանքը ցնցումներից: Մեզ մոտ հակառակն է:

Նիկոլը քաղաքացիական բախումներ է քարոզում, «դասակարգային» պայքար է հրահրում, նրա սիրտը ներազգային բախում է ուզում: Ինչպես որ դա անում էր 2008-ին: Հիմա ևս մեկ անգամ ապացուցվեց, որ «Մարտի 1»–ը Նիկոլն էր կազմակերպել, նա էր 10 զոհերի պատճառն ու մեղավորը։

Հիմա նա նույնն է ուզում անել: Նոր «Մարտի 1» է ուզում բերել Հայաստանի գլխին։ Մեր խնդիրը պետք է լինի ցնցումներ թույլ չտալն ու իշխանափոխություն անելը:

ՀՀ քաղաքացին իր քվեով կարող է զերծ պահել Հայաստանը ցնցումներից և ձևավորել նոր իշխանություններ՝ վռնդելով չարիքի ու ատելության քարոզիչներին:

Նիկոլին պետք է մաքրել Հայաստանի վրայից։

Հայկ Ուսունց

Աղբյուրը՝ 7or.am