|
Փոխարժեքներ
26 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը քննարկել են Արցախի հարցը՝ ընդգծելով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների ընդունած հայտարարությունների իրականացման հետևողականությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել է Արցախի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020-ի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին արված հայտարարությունների հետևողական իրականացումը:
Առաջնային խնդիրներից է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտայի կապերի ապաշրջափակումը, բնակչության հումանիտար խնդիրների լուծումը:
Շառլ Միշելը զորակցություն է հայտնել անցկացվող աշխատանքներին, այդ թվում՝ այն աշխատանքներին, որոնք իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների միջոցով»,-ասված է հաղորդագրության տեքստում: