Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխող ուժի պատգամավոր Հայկ Սարգսյանի հակաիրավական վարքագիծը․
Այսօր իշխանության ներկայացուցչի կողմից արձանագրվել է լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու հերթական աղաղակող դեպքը. իշխող «Իմ քայլը» խմբակցության մականունավոր պատգամավոր Հայկ Սարգսյանը առևանգել է իրեն հարց ուղղել փորձող «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի բջջային հեռախոսը, որը վերադարձրել է միայն որոշ ժամանակ անց:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է տեղի ունեցածը` կատարվածը գնահատելով որպես խոսքի ազատության ու մամուլի դեմ իշխանությունների սանձազերծած արշավի մաս: Նման հանցագործությունները հնարավոր են դառնում նաև մամուլի դեմ ուղղված նախկին ապօրինությունների, անպատժելիության և համարժեք իրավական գնահատականների բացակայության պառճառով:
Հայաստանի Ժուռնալիստների միությունը իրավապահ մարմիններից պահանջում է տեղի ունեցածի առնչությամբ իրականացնել օբյեկտիվ քննություն`համարժեք իրավական հետևանքներով, իսկ ԱԺ նախագահից` կատարվածը դարձնել էթիկայի հանձնաժողովի քննության առարկա: Հակառակ դեպքում հասարակությունն ու մամուլը կեզրակացնի, որ իրականությանը համապատասխանում են սույն սանձարձակ պատգամավորի` ամենաթողության ինդուլգենցիա ունենալու մասին տեղեկությունները:
Հայաստանի ժուռնալիստների միություն
Տես նաև՝ Շիշ բռնողը գողացել է լրագրողի հեռախոսն ու դիմել փախուստի․ «Հրապարակ»:
Տես նաև՝ Գողը վերադարձրեց գողոնը. «Հրապարակ»: